Հայոց պատմություն
Օրվա դասի պլան
Կազմող ` Լիանա Գրիգորյան
Օրվա դասի պլան
Առարկա - Հայոց պատմություն
Թեմա - Հայ - հռոմեական պատերազմը (Ք.ա. 69-66 թթ.)
(երկու դասաժամով)
Չափորոշիչը `
| Ա (մակարդակը) | Բ (մակարդակը) | Գ (մակարդակը) |
| Իմանա` Հայաստանի և Հռոմի աշխարհագրական դիրքը (քարտեզով): Կարողանա` նշել երկու ճակատամարտերը (տարեթվեր, հրամանա-տարներ, ելքը), նշել Արտաշատի պայմանագիրը (տարեթիվ): | Իմանա` Հայաստանի և Հռոմի աշխարհագրական դիրքը (սահմանները), երկու պետությունների նավճողական շահերի բախումը, առիթը: Կարողանա` նշել երկու ճակատամարտերը (հիմնական նկարագիր, տարեթվեր, հրամանատարներ, զորքի թվաքանակը, ելքը), Արտաշատի պայմանագիրը և պատմական նշանակությունը: | Իմանա` Հայաստանի և Հռոմի սահմանները (նվաճումները) ցույց տալ քարտեզով , Հայաստան- Պոնտոս և Հռոմ միջազգային հարաբերությունները, շահերի բախումը, նպատակները, առիթը, հետևանքը: Կարողանա` նշել երկու ճակատամարտերը (սկզբնաղբյուրներ) , դրանց դերը , Գ. Պոմպեոս և Տիգրան Կրտսեր հարաբերությունները, Արտաշատի պայմանագիրը և պատմական նշանակությունը: |
Նպատակը և խնդիրները – սովորողները պետք է իմանան `
- Հայ- հռոմեական պատերազմի և դրա արդյունքների մասին համակողմանի
պատկերացումների ձևավորում
- Հայաստանի և Հռոմի նվաճողական ձգտումները և շահերի բախումը
(պատճառների պարզաբանում)
- Հայ- հռոմեական պատերազմի առիթը, սկիզբը
- Հայ- հռոմեական պատերազմի երկու փուլերը
- Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը
- Արտաշատի պայմանագիրը և դրա պատմական նշանակությունը
- Պատճառահետևանքային կապերի բացահայտելու կարողությունները
- Անհատական և խմբային աշխատանքների կատարման հմտությունների ձևավորում
Հիմնական հասկացությունները և առանցքային գաղափարները` Լուկուլլոս, Կայծակնային պատերազմ, Մերուժան, Ապիանոս, Դիոն Կասիոս, Արածանիի ճակատամարտ, Տիգրանակերտի ճակատամարտ , Գ. Պոմպեոս :
Ուսումնադիտողական պարագաներ` քարտեզ, սլայդ շոու, ատլաս(Ա մաս), տետր, գիրք, դասագիրք, գրատախտակ :
Ներառարկայական կամ միջառարկայական կապեր` Համաշխարհային պատմություն (6-րդ դասարան ):
Դասի տիպը` Համագործակցային դաս
Մեթոդներ , մեթոդական հնարներ` Հարց- պատասխան (ֆրոնտալ հարցում), Րիվինի հակադարձ մեթոդ , «Ապագայի անիվ»:
Դասի ընթացքը – 45 րոպե
Կազմակերպչական մաս (1-2 րոպե) - Սովորողների հաշվառում , վերադասավորում , մատյանի լրացում :
Ներածական մաս`խթանման փուլ (5-7 րոպե) – ներկայացնել սլայդ շոու և կատարել ֆրոնտալ հարցում `
Տիգրան Մեծը ե՞րբ գահ բարձրացավ :
Քանի՞ տարեկան էր նա այդ ժամանակ :
Ո՞ր մայրաքաղաքը կառուցեց Տիգրանը և ինչու՞:
Որքա՞ն էր կազմում Մեծ Հայքի տարածքը Տիգրանի օրոք:
Ի՞նչ պայմանագիր կնքեց Տիգրանը Միհրդատ Եվպատորի հետ:
Հիմնական մաս (Իմաստի ընկալում ) – 20-25 րոպե
Ուսուցիչը ներկայացնում է նյութը (ըստ պլանավորման )
Կազմում է զույգեր
Տալիս է սովորողներին նախօրոք կազմված պլանը
Պլան
Հայաստանի և Հռոմի նվաճողական նպատակները և շահերի բախումը
Հայ- հռոմեական պատերազմի առիթը և ընթացքը (երկու ճակատամարտեր)
Գ. Պոմպեոսի մուտքը Հայաստանը
Արտաշատի պայմանագիրը և պատմական նշանակությունը
IV. Զույգը համառոտ վերհիշում է պլանի I կետի շարադրանքը և գրում տետրում :
V. Զույգից մեկը գնում է մյուս զույգի մոտ և շարադրում են II կետը և գրում տետրում և
հաջորդաբար զույգերը փոխվում են մինչև 4 կետերն էլ շարադրվեն
Հարցում և գնահատում - առաջադրանքը ավարտած սովորողներին ուսուցիչը
նախօրոք կազմված տոմսերի միջոցով կատարում է հարցում և գնահատում :
Ամփոփիչ մաս` կշռադատում (5-7 րոպե) - «Ապագայի անիվ» վարժության միջոցով
| Պատճառ |
| | |
| | | |
| Հետևանք |
Հայ-հռոմեական պատերազմը
Տնային առաջադրանք (3-4 րոպե) - կազմել ժամանակագրական սխեմա: