Չինաստան (Չինական ժողովրդական Հանրապետություն)
Բարի գալուստ Չինաստան
Այսօր դուք կծանոթանաք մեր երկրի
Չինաստանը աշխարհի քարտեզում
Տարածաշրջանը`
Արևելյան Ասիա
Տարածքը` 9,6 մլն քառ.կմ ( 3-րդը աշխարհում)
Բնակչության թիվը՝ 1.4 մլրդ մարդ ( 1-ինը աշխարհում)
Մայրաքաղաքը՝ Պեկին
Չինաստանի պետական դրոշը և զինանշանը
Չինաստանի վարչական բաժանումը
Չինական Ժողովրդական Հանրապետությունը ձևավորվել է 1949 թվականին : Երկիրն ունի դեռևս չլուծված տարածքային խնդիրներ:
Չինաստանի մակերևույթը
Մակերևույթում առանձնանում է արևմտյան ՝լեռնային և արևելյան՝ հարթավայրային հատվածներ:
Արևմուտքում ընդարձակ տարաշքներ է զբաղեցնում Տիբեթի բարձրավանդակը
Չինաստանի և Նեպալի սահմանին է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման ( 8848 մ) : Բարձրությունների տարբերությունը երկրում գերազանցում է 9000 մետրը:
Հարթավայրերից ամենաընդարձակը Չինական Մեծ հարթավայրն է
Չինաստանը գտնվումէ բարեխառն, մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում : Արևելյան շրջանները բնութագրվում են մուսսոնային , իսկ արևմտյան շրջանները՝ ցամաքային կլիմայով:
Տեղումների բաշխումը Չինաստանում
Չինաստանի արևելյան շրջանները հարուստ են ջրային , իսկ Տիբեթը՝ ջրաէներգետիկ ռեսուրսներով: Նշանավոր գետերն են Հուհանհե ն և Յանցզի ն:
Հուանհեն, որը հինարեն նչանակում է Դեղին գետ, ամենատղմոտ գետերից մեկն է աշխարհում
Յանցզին ամենամեծ գետն է ԵՎրասիայում
Չնայած մեծ տարածքին, երկիրը աչքի չի ընկնում մեկ մարդուն բաժին ընկնող հողային ռեսուրսներով: Ցածր ռեսուրսապահովվածությունը ստիպում է յուրացնել նույնիսկ անապատային և լեռնային տարածները:
Մշակովի հողերի ընդարձակման զուգընթաց կրճատվում են բնական լանդշաֆտները, սրվում են բնապահպանական խնդիրները
Պանդա արջը դարձել է միջազգային բնապահպանության խորհրդանիշը
Այնուամենայնիվ Չինաստանում կարելի է ականատես լինել բնության բազմաթիվ հրաշալիքների և տեսարժան վայրերի
Չինաստանի բնակչությունը
Չինաստանի բնակչությունը աճել է մեծ տեմպերով : Վերջին հինգ տասնամյակում երկրի բնակչության թիվը ավելի քան կրկնապատվել է:
Չինաստանի բնակչությունը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ
Չինաստանի բնակչության սեռատարիքային բուրգը
Չինաստանը վարում է բնական աճը նվազեցնող ժողովրդագրական քաղաքականություն : Երկրի կարգախոսներից մենկ էր.«մեկ ընտանիք, մեկ երեխա, երջանիկ ընտանիք »:
Երկրի բնակչության 94%-ը չինացիներ են
Չինացիներ ազգային տարազներով
Չինաստանը համամարդկային նշանակության բազմաթիվ գյուտերի ու հայտնագործությունների հայրենիք է
Չինաստանում են հայտնագործվել վառոդը, թուղթը, գրատպությունը, կողմնացույցը, սեյսմոգրաֆը …
Չինացիների ազգային կրոններն են կոնֆուցիականությունն ու դաոսիզմը
Տիբեթի Լհասա քաղաքում է գտնվում բուդդայուկանությանության գլխավոր կենտրոնը
Չինացիներն ունեն հին,հարուստ և ինքնատիպ մշակույթ
Մեծ հիացմունք է առաջացնում չինական գեղանկարչական արվեստը
Երկրում մեծ տարածում ունեն ազգային ոճով կառուցված զրուցարան- տաղավարները
Չինաստանը դեռևս հնուց հայտնի էր ճենապակյա իրերի արտադրությամբ
Սառցե քանդակների փառատոն Հարբին քաղաքում
Վիշապը շատ տոնախմբությունների անբաժան մասն է
« Թռչող օձերի մրցույթ»
Քունգ ֆու: Չինական մարտարվեստի ցուցադրում
Չինաստանի ուրբանիզացիայի մակարդակը բարձր չէ , սակայն շատ բարձր են ուրբանիզացման տեմպերը
Հին Պեկինը
Ժամանակակից Պեկինը
Շանհայը Չինաստանի խոշորագույն քաղաքն է
Չինաստանի գլխավոր գործարար կենտրոններից մեկը՝ Սյանգանը (Հոնկոնգ)
Երկնաքերերի կառուցման նոր լուծումներ. «քաղաք- անտառ» Չունցինում
Տնտեսությունը վերջին տասնամյակներում Չինաստանը արձանագրում է տնտեսության աննախադեպ առաջընթաց
Չինաստանի տնտեսությունը գտնվում է զարգացման արդյունաբերական փուլում
Տնտեսության ճյուղային կառուցվածքը
Չինաստանում զարգացած է հանքարդյունահաբերությունը,որը հիմնվում է հարուստ և բազմազան օգտակար հանածոների վրա:
Չինաստանը աշխարհում առաջատար դիրք է գրավում ածխի, երկաթաքարի, վոլֆրամի և այլ հանքանյութերի հանույթով:
Երկրում արագ տեմպերով զարգանում է էլեկտրա-էներգետիկան ,կառուցվում են հզոր էլեկտրակայաններ
Աշխարհի ամենահզոր՝ «Երեք կիրճերի» ջրային էլեկտրակայանը Յանցզի գետի վրա՝կից ամբարտակով:
Ե րկիրն աշխարհում առաջինն է պողպատի և թուջի ձուլմամբ
Չինաստանում մեծ տեմպերով զարգանում են մեքենաշինությունը , քիմիական արդյունաբերությունը
Չինաստանը աշխարհում առաջատարն է հացահատիկի մշակությամբ : Ամենուրեք տարածված է բրինձը
ԲՆակչության թվի մեծ աճը պահանջում է գյուղատնտեսության մեջ ավելացնել պարենային մշակաբույսերի ցանքատարածքները
Չինաստանն առաջատարների շարքում է կարտոֆիլի ,սոյայի , շաքարի ճակնդեղի, արևածաղկի, գետնանուշի, բանջարեղենի, թեյի, բամբակի մշակությամբ
Չինաստանն աշխարհում առաջինն է ձկան որսով, ծովամթերքի արտադրությամբ և խոզերի գլխաքանակով
Չինաստանը տրանսպորտը
Տրանսպորտային ցանցը
Ներքին փոխադրումների մեծ մասը իրականցնում են երկաթուղային, ավտոմոբիլային և գետային տրանսպորտը
Արևմտյան անապատային շրջանների համար դեռևս որպես գլխավոր փոխադրամիջոց օգտագործում են ուղտեր, Տեբեթում՝ յակեր ,իսկ արևելյան խիտ ջրառատ գետերի շրջանում՝ լաստեր և մակույկներ:
Արտաքին տնտեսական կապերը հիմնականում իրականացվում է ծովային տրանսպորտով: Ծովային գլխավոր դարպասներն են Շանհայը, Սյանգանը, Դալյանը,
Չինաստանում տարեց-տարի ավելանում է այստեղ այցելող զբոսաշրջիկների քանակը
Դու´ք էլ այցելեք Չինաստան : Սիրով սպասում ենք
Անվճար ուղեգիր կստանա այն աշակերտը,ով ճիշտ կպատասխանի Չինաստանին վերաբերվող բոլոր 20 հարցերին
1.Ո ՞ր տարածաշրջանում է գտնվում Չինաստանը
2. Որքա ՞ ն է կազմում Չինաստանի տարածքը
3.Ո ՞րն է Չինաստանի մայրաքաղաքը
4.Ո ՞ր օվկիանոսն է ողողում Չինաստանի ափերը
5.Ո ՞ր կղզին է անջատվել Չինաստանից և իրեն հռչակել անկախ հանրապետություն
6. Ինպե ՞ ս է կոչվում երկրի հարավարևմուտքում գտնվող ընդարձակ բարձրավանդակը
7. Ինպե ՞ ս է կոչվում երկրի արևելքում գտնվող ընդարձակ հարթավայրը
8. Կլիմայի ո ՞ր տիպն է բնորոշ երկրի արևելյան շրջաններին
9. Ինպե ՞ ս է կոչվում երկրի ամենամեծ գետը,որի վրա էլ կառուցված է աշխարհի խոշորագույն ՋրԷԿ-ը
10. Որքա ՞ ն է Չինաստանի բնակչության թիվը
11. Ո ՞րոնք ե ն Չինաստանի ազգային կրոնները
12. Որ ՞ ն է Չինաստանի խոշորագույն քաղաքը
13.Չինաստանի վերաբերյալ ո ՞ր պնդումն է ճիշտ
- Բնակչությունը տեղաբաշխված է հավասարաչափ
- Չիներենը պատկանում է ալթայան լեզվաընտանիքին
- Չինաստանն ունի ուրբանիզացիայի բարձր մակարդակ
- Չինաստանն ունի ուրբանիզացման բարձր տեմպեր
14. Չինաստանում են հայտնագործվել
- Բումերանգ,բրոնզ, պողպատ
- Կողմնացույց,թուղթ, վառոդ,
- Էլեկտրալամպ, շոգեմեքենա, պլաստմասսա
- գինի, կաուչուկ,շոկոլադ
15. Վառելիքի որ ՞ տեսակի հանույթով է Չինաստանը առաջատարը աշխարհում
16.Ինչի ՞ ձուլմամբ է Չինաստանը առաջատարն աշխարհում
- պողպատ
- ալյումին,
- ոսկի
- նիկել
17.Ի ՞ նչ մշակաբույսերով է Չինաստանը առաջատարն աշխարհում
- շաքարեղեգ ,ջուտ
- եգիպտացորեն, սոյա
- ցորեն, բրինձ
- թեյ, սուրճ
18. Չինաստանը աշխարհում առաջատարն է
- արագընթաց ավտոմայրուղիներով
- երկաթուղիների երկարությամբ
- Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով
- Խոզերի գլխաքանակով, ձկան որսով
19. Տրանսպորտի ո ՞ր տեսակն է իրականացնում արտաքին տնտեսական կապերի մեծ մասը
20. Զբոսաշրջիկների կողմից շատ այցելվող ո ՞ր օբյեկտն է գտնվում Չինաստանում
- Էյֆելյան աշտարակ
- Թաջ Մահալ
- Մեծ պարիսպ
- Գիզայի բուրգեր
Պատասխաններ
- Արևելյան Ասիա
- 9,6 մլն քառ.կմ
- Պեկին
- Խաղաղ
- Թայվան
- Տիբեթ
- Չինական Մեծ
- Մուսսոնային
- Յանցզի
- 1,4 մլրդ մարդ
11.դաոսիզմ և կոնֆուցիականություն
12. Շանհայ
13.Չինաստանն ունի ուրբանիզացման մեծ տեմպեր
14.կողմնացույց,թուղթ, վառոդ
15.քարածուխ
16.պողպատ
17. Ցորեն , բրինձ
18. Խոզերի գլխաքանակով, ձկան որսով
19.Ծովային
20.Մեծ պարիսպ