СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բայի սեռը հայերենում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բայի սեռը հայերենում»

ԲԱՅԻ ՍԵՌԸ

Բայի սեռը ցույց է տալիս գործողության և դրա հետ կապված ենթակայի, այլ անդամների հարաբերություններ:

Սեռը բայի միակ քերականական կարգն է, որը բնորոշ է և՛ դիմավոր, և՛ անդեմ բայերին:





Ներգործական սեռ


Չեզոք սեռ


Կրավորական սեռ

Ներգործական սեռի բայերի ցույց տված գործողության կատարման համար պահանջվում է կրող առարկա,

Ա) որը կոչվում է ուղիղ խնդիր

Բ) որը դրվում է հայցական հոլովով

Գ) որը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը) հարցերին:

  • Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի են

Օրինակ՝ ուտեցնել, մոտեցնել

  • Ներգործական սեռի բայերը կարող են դառնալ կրավորական

Օրինակ՝ սիրել-սիրվել, կառուցել-կառուցվել

Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ենթական ո՛չ ներգործում է մեկ ուրիշի վրա , ո՛չ էլ ուրիշից կրում իր վրա:

  • Հատուկ ձև այն չունի. նման է կա՛մ ներգործականին, կա՛մ կրավորականին

Հագնվել-թռչել







Իրարից տարբերելու համար պետք է իմանալ

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է մեկ ուրիշ առարկայից,

Ա) որը կոչվում է ներգործող խնդիր

Բ) որը դրվում է բացառական հոլովով

Գ) որը պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ո՞ւմ կողմից հարցերին:

  • կազմվում է ներգործական սեռի բայերից՝ կրավորական վ ածանցով

Օրինակ՝

Օհան ամին կառուցել է այս տունը




Այս տունը կառուցվել է Օհան ամու կողմից





  • Ներգործական սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր

  • Ներգործական սեռի բայերը դառնում են կրավորական

  • Չեզոք սեռի բայերը չունեն այս հատկանիշներից ոչ մեկը:Օր.՝ ազել.թռչել

  • Կրավորական սեռի բայերը ստաանում են ներգործող անուղղակի խնդրի լրացում

  • Կրավորատիպկառուցվածքի նախադասությունը կարելի է դարձնել ներգործական

  • Չեզոք սեռի բայերը չունեն այս հատկանիշներից ոչ մեկը:



Վ ածանց ունեցող որոշ բայեր (հագնվել, լվացվել, հաշվել) ոչ թե կրավորական սեռի են, այլ չեզոք, քանի որ գործողությունը ենթական ոչ թե կրում է մեկ ուրիշից, այլ ինքն է կատարում:

Այդ բայերը կոչվում են կրավորակերպ չեզոք: