СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաց դասի պլան մայրենիից

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բաց դասի պլան մայրենիից»

Առարկա՝ Մայրենի

Դասարան՝ 3-րդ

Թեման՝ Եզոպոսի Հնարամիտը առակը

Դասի տիպը՝ ամփոփում ԽԻԿ համակարգով

Նպատակներ և խնդիրներ

1. Գիտելիքների համակարգ

• հասկանալով, արտահայտիչ կընթերցեն երկխոսությունները՝ ամրապնդելով հերոսներին իրարից տարբերելու կարողություններ

• ստեղծագործաբար կվերարտադրեն առակի բովանդակությունը ՝ վերաբերմունք դրսևորելով հերոսների վարքագծի վերաբերյալ

2. Կարողությունների և հմտությունների համակարգ

• կկարողանան հերոսների մասին տեղեկություններ քաղել ընթերցածից

• կկարողանան դատողություններ անել առակի բովանդակության շուրջ

3. Արժեքային համակարգ

• դաստիարակել բարեկիրթ վարքագիծ

• հասկանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

• երբեք չչարաշահել ոգելից խմիչքը, հակառակ դեպքում, այն կունենա վատ հետևանքներ

• կրկնել և ամրակայել առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառերի վերաբերյալ ունեցած գիտելիքները

Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ և հնարներ՝ մտքերի տարափ, զրույց, հարց ու պատասխան, T-աձև (երկսյուն) աղյուսակ

Խթանման փուլ

Մտագրոհի մեթոդով կրկնել ժողովրդական բանահյուսության նմուշներից առակի վերաբերյալ գիտելիքների իմացությունը.

ասացվածք պատմություն

իմաստություն ԱՌԱԿ խրատ

հնարամտություն զրույց

  • Ո՞րն է այսօրվա մեր դասը:

  • Ո՞վ է գրել Հնարամիտը առակը:

  • Ո՞վ է Եզոպոսը:

  • Ի՞նչ է առակը: (Ներկայացնել)

Սովորողները ներկայացնում են նախորդ դասերի ընթացքում առակների մասին իմացած տեղեկությունները

-Առակն այն փոքրածավալ ստեղծագործությունն է, որն ունի խրատական բովանդակություն: Այն իրական կյանքն ու մարդկանց ներկայացնում է այլաբանորեն:

-Առակներն անսպառ աղբյուրներ են, որոնց ամեն մի կաթիլը մի խրատ է, իմաստուն խոսք:

-Ողջ կյանքում մեզ խրատում են,

Առակները, առակները, առակները:

Ուր խոսում են, զրուցում են

Ե՛վ բույսերը, և՛ մարդիկ, և՛ կենդանիները:

-Առակները զրուցում են դարեդար,

Ցույց են տալիս լավն ու վատը:

Կարդանք մենք միշտ առակները,

Հիշենք նրանց խրատները:

- Առակագիրներ են Մխիթար Գոշը, Վարդան

Այգեկցին, Մկրտիչ Կորյունը, Իվան Կռիլովը և

ուրիշներ:

Սակայն առակների ամենահին հեղինակը հույն Եզոպոսն էր՝ տգեղ կերպարանքով չափազանց իմաստուն մի ստրուկ: /այստեղ կարող ես Եզոպոսի նկարներից մեկը տեղադրել/

Առակը բաղկացած է լինում երկու մասից: Առաջինը պատմությունն է՝ դեպքերի համառոտ նկարագրությունը: Պատումին հաջորդում է սեղմ եզրակացությունը՝ խրատական խոսքը:

Առակներում հանդես եկող կենդանիների, բույսերի, տարբեր առարկաների և բնության երևույթների միջոցով ակնարկվում են մարդիկ իրենց դրական և բացասական կողմերով:

Իմաստի ընկալում

Իրար շարունակելով կկարդան առակը: Կստանան անհատական քարտային առաջադրանքներ.

Շարունակի՛ր միտքը՝ գրել ևս 2-3 նախադասություն:

1. Կովը, եզը, շունը վիճում էին: Ամեն մեկը, հիշատակելով իր կատարած աշխատանքը, պնդում էր, թե իբր տերն ամենից շատ իրեն է սիրում: Այդ պահին______________

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________





2. Հայրիկս անտառից մի փոքրիկ նապաստակ բերեց: Մենք վազեցինք միջանցք՝ տեսնելու անտառից եկած հյուրին: Նա այնպես վախեցած էր նայում մեզ,_________________

__________________________________________________________________________________________________________________________________________________________________



Ավարտի՛ր նախադասությունները:

ա) Մի անգամ ծաղիկը պատմեց մեղվին, թե ________________

________________________________________________________

բ)Հեռու սարերի հետևից երևաց արեգակը, և _______________

________________________________________________________

գ) Փոստատարը շարունակում էր թակել դուռը, սակայն______

________________________________________________________

դ)Մեքենաները կանգնում են փողոցում, երբ________________

________________________________________________________



Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

սպիտակահեր-

կածան-

լուսաբաց-

նիրհել-

ջերմ-



Գրի՛ր տրված բառերի հականիշները.

կեղտոտ-

տգեղ-

ջանասեր-

ճշմարտախոս-

ծիծաղել-

Կատարել ֆիզկուլտ դադար, այնուհետև բեմականացնել առակը:

Կշռադատում

Հավաքել քանդված առակները: Ընտրել բնագրին համապատասխանող առածը:

կատարել Մի՛

կարող ինչ

Շա՛տ քի՛չ

խոստացիր լսիր;

այն խոսիր:

չես

• Ինչո՞ւ Քսանթոսն անհեթեթ պայման կապեց:

• Եթե հարբած չլիներ, Քսանթոսը նման պայման կկապե՞ր կարծիքներ հայտնել:

• Ինչպիսի՞ հնարամտությամբ Եզոպոսը փրկեց Քսանթոսին:

• Եթե քեզ դիմեր, դու ի՞նչ հնարամիտ տարբերակ կառաջարկեիր:



Բնութագրել Եզոպոսին և Քսանթոսին, լրացնել T-աձև աղյուսակը:




Եզոպոս



Քսանթոս

















• Ո՞րն էր նրա սխալ վարքագիծը

• Ինչո՞ւ ես այդպես կարծում:

• Ի՞նչ վատ սովորություն ցուցաբերեց Քսանթոսը:

Կարելի է սովորեցնել հետևյալ երգը՝

Մի թասը լավ է, երկուսը բավ է,

Բայց լավ իմացի՛ր երրորդը ցավ է:

Ով խմում է հատիկ-հատիկ,

Նա դառնում է նշան հատիկ:

Ով խմում է բազմապատիկ,

Նա դառնում է պատեպատիկ:

Մի թասը լավ է, երկուսը բավ է,

Բայց լավ իմացիր երրորդը ցավ է:

Խմբային աշխատանք. քննարկել՝

Քանի դեռ խոսքը բերանումդ է, դո՛ւ ես նրա տերը: Երբ բերանիցդ դուրս եկավ, նա՛ է քո տերը առածը և գրել Հրաշք տետրում:

Գնահատում:

Տնային հանձնարարություն. սովորել պատմել, կատարել առ. 4-ը՝ լրացնել խաչբառը առարկա ցույց տվող բառերը տողերում, իսկ հատկանիշ ցույց տվող բառերը՝ սյունակներում. քահանա, խորամանկ, հավատարիմ, սեղան, մեղմ, հին, ակնամոմ, ժողովուրդ: