ԲԱՑ ԴԱՍԻ ՊԼԱՆ
17.10.2016 թ.
5-րդ դասարան
Առարկա- Հայոց եկեղեցու պատմություն
Աշակերտների թիվը-12 աշակերտ / 9 տղա, 3 աղջիկ /
Դասի թեման- Բաբելոնի աշտարակաշինությունը
Դասի տևողությունը-45 րոպե
Դասի նպատակները
ա/ Ակադեմիական
բ/ Սոցիալական
գ/ Կիրառական
Կառուցողական մտածողության ձևավորում
դ/ Զարգացնող
Նպաստել աշակերտների՝ բացատրական ընթերցանության, բանավոր և գրավոր խոսքի, ինքնուրույն մտածողության, հիշողության, ուշադրության ու կամային որակների զարգացմանը։
ե/ Դաստիարակչական
Հայկ Նահապետի օրինակով նպաստել աշակերտների՝ հայրենասիրության ու ազատասիրության քաջության ու խիզախության ոգով դաստիարակմանը։ Նրանց բերել այն համոզման, որ հայրենիքի ազատության և անկախության համար պայքարը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է ։
Բելի նկարագրի միջոցով բացասական վերաբերմունք ձևավորել բռնակալության և գոռոզամտության նկատմամբ։
Անհրաժեշտ պարագաներ Դասագիրք, տետր, գրիչ, քարտեզ, Աստվածաշունչ, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»
Ցուցադրական նյութեր – Արարատ լեռան, Բաբելոնի աշտարակի նկարներ
Հիմնական հասկացություններ- Հայք, Հայաստան, Բաբելոնյան աշտարակաշի-
նություն, լեզուների բաժանում
Մեթոդներ -5 րոպեանոց շարադրություն, T – աձև աղյուսակ
Միջառարկայական կապեր- Աշխարհագրություն, գրականություն
Դասի տիպը – համագործակցային
Դասի ընթացքը
Խթանման փուլ /15րոպե/
ա/ Դասը սկսել աղոթքով
բ/ Կազմակերպչական հարցեր
գ/ Տնային աշխատանքների ստուգում,
դ/ Հին դասի՝ « Արարատ լեռը», հարցերով ամփոփում, ամրապնդում.
1.Որտե՞ղ կանգ առավ Նոյան տապանը։
2.Քանի՞ որդի ուներ Նոյը։
3.Ի՞նչ բանաստեղծություն կամ երգ գիտեք Արարատի մասին։
4.Ինչու՞ են բոլոր մարդիկ սիրում Արարատը։
Իմաստի ընկալման փուլ /20 րոպե/
ա/ Բաբելոնի աշտարակաշինության հարցի շարադրանք՝ աշակերտներին ներգրավելով երկխոսության մեջ։
բ/ Աշակերտ- ուսուցիչ համագործակցության միջոցով դասի պարբերությունները վերնագրել։
գ/ Կազմել Հայկ Նահապետի տոհմածառը՝ Նոյ- Հաբեթ- Գամեր- Թիրաս- Թորգոմ- Հայկ։
Կշռադատման փուլ /15 րոպե/
ա/Հարցերով ամրապնդել.
1.Որտե՞ղ բնակվեցին Նոյի թոռները։
2.Ինչու՞ էին մարդիկ ուզում աշտարակ կառուցել։
3.Ինչու՞ և ինչպե՞ս Աստված կանխեց աշտարակի կառուցումը։
4.Ո՞վ էր Բելը։
5.Ո՞վ էր Հայկը։
6.Որտե՞ղ տեղի ունեցավ Հայկի ու Բելի Ճակատամարտը։
բ/ T-ձև աղյուսակի միջոցով համեմատել Հայկին ու Բելին։
գ/ Հանձնարարել 5 րոպեանոց շարադրություն «Հայկ Նահապետը» վերնագրով գործածելով հետևյալ բառերը՝ քաջ, կորովի, խարտյաշ, աղեղնավոր, սևաչյա, ազատատենչ, հաստաբազուկ, հաղթանդամ, գեղագանգուր բառերը։
Ստուգել շարադրությունները և կատարել գնահատում։
Հանձնարարել դասը սովորել պատմել, կատարել բառային աշխատանք