Просмотр содержимого документа
«Այբբենարանի վերջին դաս»
ԲԱՑ ԴԱՍ
ԴԱՍԱՐԱՆ `1-ին
ԱՌԱՐԿԱ` «Մայրենի»
ԹԵՄԱ` Հրաժեշտ «Այբբենարանին»
ՈՒՍՈՒՑԻՉ` Չաղարյան Ա.
2015-2016 ուստարի
Դասի թեման` Հրաժեշտ «Այբբենարանին»
Դասի նպատակները` Ուսուցանել մի շարք բառերի ուղղագրությունն, ինչպիսիք են այսօր, վերջին , էջդ, այբբենարան, ճամփա, սուրբ: Զարգացնել վարժ և առոգանությամբ ընթերցանությունը, , ամրապնդել աշակերտների գիտելիքները Մ. Մաշտոցր, հայոց գրերի գյուտի, հայոց լեզվի մասին, արժևորել և կարևորել երեխաների կյանքում այբբենարանի դերն ու նշանակությունը:
Դասի կահավորունը` Տառադարան, այբբենարան և մի շարք այլ գրքեր, Մ. Մաշտոցի մեծադիր նկարը, երգ այբուբենի մասին, գունավոր թղթեր և կավիճ:
Դասի ընթացքը:
Բանավոր հարցուպատասխանի միջոցով աշակերտները վեր են հիշում «Այբբենարանը» դասը: Աշակերտները կկարդան դասը` շարունակաբար և դերերով: Հարցերի միջոցով դասն ամփոփելուց հետո Տ-աձև աղյուսակի մեթոդով կամփովի դասը , աշակերտները կնկարագրեն հաստ գրքն ու այբբենարանը :
Հաստ գիրք Այբբենարան
հաստ բարլիկ
անհանգիստ հանգիստ
գոռոզ զիջող
Ուսուցիչ.
_ Դե եկեք միասին արտասանենք հայոց լեզվի տառերը:
Մարզադադար: Մարզադադարը կատարվում է փոքրիկ երգ-պարի միջոցով:
Նոր դասանյութի հաղորդում:
Մինչ նոր դասին անցնելը անդրադարձ է կատարվում անցածին` խոսելով Մ. Մաշտոցի, տառերի գյուտի մասին, ձայնավոր ու բաղաձայն հնչյունների, կետադրական նշանների և այլն-ի մասին:
Խթանում: Ուսուցիչ.
_ Ինչպիսի՞ն է այբբենարանը, որով մինչ հիմա մենք ուսուցանվում էինք /նկարագրել/:
_ Ի՞նչ սովորեցինք ու վերցրեցինք այբբենարանից:
_ Եթե հրաժեշտ տալու լինեք, ինչպե՞ս հրաժեշտ կտաք այբբենաբանին:
/հնչում են աշակերտների պատասխանները/
Աշակերտների պատասխանները լրացվում և ամբողջացվում է ուսուցչի կողմից:
Իմաստի ընկալում:
Թակում են դասարանի դուռը, ներս են մտնում այբբենարանիկը և մի աշակերտ-աղջնակ, հղում են իրենց ողջույնի խոսքը աշակերտներին, աշակերտը արտասանում է «Հրաժեշտ «Այբբենարանին»» բանաստեղծությունը: Այնուհետև ուսուցիչը աշաակերտների ուշադրությունը հրավիրում է գրքի նկարի վրա: Մի քանի րոպե նկարը դիտելուց հետո աշակերտները պատմում են նկաի բովանդակությունը: Որից հետո ուսուցիչը ընթերցում է բանաստեղծությունը, կատարվում է բառային և ուղղագրական աշխատանք:
Կշռադատում:
Հնչում են ամփոփիչ հարցեր տեքստի շուրջ.
_ Ի՞նչ էր տեղի ունենում փոքրիկի կյանքում:
_Ինչպիսի՞ն էին հայերենի տառերը:
_ Ինչի՞ միջոցով էր գրում ու կարդում աշակերտը:
Դասը ամփոփվում է խաղ-մրցույթով շարքերի միջև. յուրաքանչյուր շարքի համար գրատախտակին գրվում են խառը տառեր, որոնցով աշակերտները պետք է կազմեն բառեր, իսկ բառերով՝ բառակապակցություններ:
Դասի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ գիտակցում և կարևորում է Մ. Մաշտոցի կատարած սուրբ գործի դերն ու նշանակությունը ամեն հայի կյանքում, հասկանում է, որ այբբենարանից է սկսվում յուրաքանչյուր աշակերտի տառաճանաչությունը և գրաճանաչությունը, ձևավորվում է խնամքով վերաբերմունք գրքի նկատմամբ, և յուրաքանչյուր աշակերտ ձևավորվում է որպես իսկական հայ, քաղաքացի և Հայաստանին արժանի զավակ: