ՄԱԿԴԻՐ Տեսադաս Մայրենիից 6-րդ դասարան " width="640"
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՄԱԿԴԻՐ
Տեսադաս Մայրենիից
6-րդ դասարան
Ավետիք Սահակի Իսահակյան
(հոկտեմբեր 7, 1875, Ալեքսանդրապոլ - հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Եղնիկը երկկճղակավոր կաթնասուն է , առավել խոշոր չափերով եղջերու : Արուի մարմնի երկարությունը հասնում է մինչև 3 մ , բարձրությունը՝ մինչև 2.3 մետր , պոչի երկարությունը՝ 12-13 սմ ; զանգվածը՝ 360-600 կգ , Ռուսաստանում, Կանադայում զանգվածը հասնում է մինչև 655 կգ : Էգերը ավելի փոքր են : Ըստ արտաքին կերպարի՝ եղնիկները զգալիորեն տարբերվում են մնացած եղջերուներից : Իրանը և պարանոցը կարճ են , բարձր վզակոթով , որի վրա կա կուզ : Ոտքերը խիստ երկարացված են , որպեսզի կարողանան ջուր խմել , ստիպված են մտնել խորը ջրի մեջ կամ ծնկեն առջևի ոտքերի վրա : Գլուխը խոշոր է , կամարակպ , որից կախված է մսոտ եզր : Կոկորդի տակ կա փափուկ կաշենման գերաճ՝ հասնելով 25-40 սմ : Բուրդը կոպիտ է , շագանակագույն - սև ; ոտքերը՝ բաց - մոխրագույն , գրեթե սպիտակ :
Բնակվում են տարբեր անտառներում, տափաստանային գետերի ու լճերի մացառուտ ափերին, անտառատափաստաններում կառչում են ծառերից: Տափաստաններում եւ տունդրաներում ամռանը հեռանում են հեռու անտառներ, երբեմն ' հարյուրավոր կիլոմետրեր: Եղնիկների համար մեծ նշանակություն ունեն ճահճուտները, գետերը ու լճերը, որտեղ ամռանը նրանք սնվում են ջրային բուսականությամբ և փրկվում են ջերմությունից: Ձմռանը եղնիկների համար անհրաժեշտ են խառը եւ փշատերև անտառները:
Եղնիկները արագ են վազում՝ մինչեւ 56 կմ/ժ, լավ լողում են: Փնտրելով ջրային բույսերի՝ կարող են պահել գլուխը ջրի տակ մի քանի րոպե: Գիշատիչներից պաշտպանվում են առջևի ոտքերի հարվածներով: Նույնիսկ գորշ արջը չի որոշում հարձակվել բաց տեղանքում արու եղնիկի վրա: Որպես կանոն արջը փորձում է հարձակվել թփերի առկայության դեպքում, որպեսզի եղնիկի շարժումները սահմանափակվեն: Մարմնի զգայարաններից լավ զարգացած են լսողությունը ու հոտառությունը; տեսողությունը թույլ է՝ կանգնած մարդուն նա չի տեսնում մի քանի տասնյակ մետր տարածությունից:
Եղնիկը շատ հազվադեպ է առաջինը հարձակվում մարդու վրա: Սովորաբար հարձակումը տեղի է ունենում, երբ կան որոշակի գործոններ:
Արուները և չամուսնացած էգերը ապրում են առանձին-առանձին կամ փոքր խմբերով՝ 3-4 կենդանիներով:
Ներկայումս եղնիկների թվաքանակը, ինչպես եւ այլ սմբակավոր կենդանիները, կրճատվում են ակտիվ որսագողության պատճառով:
«ՀԻՆԳՐՈՊԵԱՆՈՑ ՇԱՐԱԴՐԱՆՔ»
Գրել հենակետային բառեր․
որսորդ, եղնիկ, նվեր, կամաց-կամաց ընտելանալ, անտառերի խուլ ու անդուլ շառաչ, անսանձ քամի, խենթ սարսուռ, անտառի կանչ, ոստյուն։
«ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ»
1․ Առաջին կանգառից հետո
Ի՞նչ է լինելու
1․ Առաջին կանգառից հետո
Ի՝՞նչ փաստեր կան
- «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
- Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Ի՞նչ եղավ
1․ Երկրորդ կանգառից հետո
- Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: - Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: - Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: - Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
«ՔԱՌԱԲԱԺԱՆ»
Ի՞նչ պատկերներ էի տեսնում պատմվածքն ընթերցելիս
Ի՞նչ էի լսում
Կարծիք պատմվածքի մասին
Ի՞նչ ձայներ էի լսում
Մակդիր
-առարկան, երևույթը, գործողությունն արտահայտչորեն բնութագրող բառերն ու արտահայտությունները
մակդիր կարող են դառնալ`
ածական – պայծառ աշուն, դառնաշունչ քամի
գոյական – քար սիրտ, խոզ մարդ
բառակապակցություններ – մթնում կորած խրճիթներ
Տեքստից դուրս գրել բառակապակցությունները։ Առանձնացնել փոխաբերական, հուզական նշանակությամբ գործածված բառակապակցությունները։
Անտառոտ սար
բարեկամ մի որսորդ
աշնանային վերջալույսով վառվռուն սարեր
մակաղած հոտեր
ոսկեգեղմ անտառներ
մի մատաղ ու խարտյաշ եղնիկ
խորունկ, սև ու ջինջ աչքեր
երկայն, նուրբ թարթիչներ
քնքուշ մարմին
անտառներով փաթաթված սարեր
խուլ ու անդուլ շառաչ
ղողանջուն անտառներ
հայրենի անծայր անտառներ
ազատ երեխա
խուլ շառաչ
սիրուն երազներ
խեղճ եղնիկ
սիրած, գուրգուրող անտառներ
զանգակ աղբյուրներ
խարտյաշ մայր
շնկշնկան հով
մտածող ու զգայուն հոգի
վճիտ աչուկներ
թախծալի, երազուն կարոտ
քամի գիշեր
անսանձ քամի
դարավոր կաղնի
վայրի ընկուզենի
լիակուրծք խշշոց