СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առաջին դասը առաջին դասարանում

Нажмите, чтобы узнать подробности

Ստեղծել տոնական տրամադրություն, ծանոթանալ աշակերտների  հետ,   ծանոթացնել աշակերտներին միմյանց հետ, զարգացնել բանավոր խոսքը,  դաստիարակել հետաքրքրասիրություն

Просмотр содержимого документа
«Առաջին դասը առաջին դասարանում»

Գիտելիքի օր



ԹԵՄԱ` ,,Առաջին անգամ առաջին դասարանում,,



Նպատակ` ստեղծել տոնական տրամադրություն, ծանոթանալ աշակերտների հետ,

ծանոթացնել աշակերտներին միմյանց հետ, զարգացնել բանավոր խոսքը,

դաստիարակել հետաքրքրասիրություն:



Ընթացք`



I. Նախապատրաստական մաս` մուտք դասասենյակ



II.Ողջույնի խոսք



- Բարև երեխաներ: Այսօ դուք շատ գեղեցիկ եք, տոնական և երջանիկ:

- Այսօր ինչ օր է:

- Այսօր դուք առաջին անգամ եք դպրոց եկել: Ծափահարեն զույգ ձեռքերով նրանք, ովքեր, ովքեր ունեն բարձր տրամադրություն: Հիմա ես կփորձեմ կռահել, թե ինչու եք դուք ուրախ: Եթե ես ճիշտ լինեմ, դուք ծափահարեք: Պայմանավորվեցինք: (Յուրաքանչյուր ձևակերպումից հետո երեխաները ծափահարում են)



Դուք ուրախ եք.

  • Որովհետև ունեք գեղեցիկ պայուսակներ

  • Որովհետև ձեր պայուսակներում շատ նոր դպրոցական իրեր կան

  • Որովհետև դուք տոնական տեսք ունեք և շատ գեղեցիկ եք

  • Որովհետև դուք առաջին անգամ եք դպրոց եկել

  • Ուովհետև դուք այսօր դարձել եք դպրոցական

  • Որովհետև դուք այսօր առաջին անգամ հանդիպել եք ձեր առաջին ուսուցչուհուն



Երևի դուք շատ եք ուզում ծանոթանալ ինձ հետ, շատ բան իմանալ իմ մասին:



ΙΙΙ. Շանապարհորդություն գիտելիքների աշխարհում


- Հիմա մենք միասին կճամփորդենք գիտելիքների աշխարհում:    Պատրաստվեք, մենք առաջ ենք գնում:


Մենք շատ վաղ ենք արթնացել,

Ուրախ դպրոց ենք մտել:


Եթե սովորենք կարդալ և արտասանել այս երկտողը, ապա կհասնենք առաջին կանգառ:



  1. Ահա և առաջին կանգառը`



-Ներկայանում է ուսուցչուհին` մի քիչ պատմելով իր ևիր նախասիրությունների մասին:

Ես ձեր առաջին ուսուցչուհին եմ: Եթե մոռանաք իմ անունը, առանց ամաչելու հարցրեք: Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց համար հետաքրքիր դասեր վարել, զրուցել նրանց հետ, լսել նրանց: Չեմ սիրում, երբ երեխաները կռվում են, միմյանց նեղացնում են, վատ բառեր են ասում: Մենք միշտ միասին կլինենք, և ես միշտ կլինեմ ձեր կողքին ու կօգնեմ ցանկացած իրավիճակում:


Կպատմեմ ձեզ շատ թե քիչ

Աշխարհի մասին հմայիչ.

Արևն ինչու է ծագում,

Ամպերն ուր են գնում,

Ինչ կա-չկա անտառում,

Ով է ապրում լճակում:



Ինձ արդեն ճանաչեցիք: Իսկ հիմա ես ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ:Հիմա կխաղանք մի խաղ: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո ամեն մեկը կասի իր անունը, բոլորը միասին: Ես չեմ կարող հիշել ձեր անունները, իսկ ինչու: Որովհետև չի կարելի միասին պատասխանել, այն էլ բարձր ձայնով: Հարկավոր է լինել համբերատար և լսել միմյանց: Դե, հիմա փոխենք խաղի կանոնները: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո կնետեմ մի գեղեցի գնդակ, բռնողը կասի իր անունը և մի բան, որ շատ է սիրում, իսկ հետո կփոխանցի գնդակը իր հարևանին: Ես էլ կփորձեմ հիշել ձեր անունները: Դե, հիմա ժպտում ենք և սկսում մեր խաղը: Դուք էլ փորձեք հիշել ձեր ընկերների անունները:

Ահա և ծանոթացանք: Սովորենք այս փոքրիկ քառատողը և կհասնենք հաջորդ կանգառ:

Մեկ, երկու, երեք`

Արդեն ընկերներ ենք:

Ուս ուսի որ տանք`

Սարեր շուռ կտանք:







  2. Երկրորդ կանգառ`



Հիմա ծաղիկների միջից կհանենք հանելուկները և կփորձենք կռահել պատասխանները:Մի քիչ հուշեմ` դպրոցական իրերի մասին են:

Լեզու չունի` խոսում է,

Ամեն ինչից պատմում է:

(գիրք)


Վանդակավոր և տողերով,

Գրիր այնտեղ դու սիրով:

(տետր)


Մեջքիս նոր տուն եմ տանում,

Դուռ, պատուհան ամուր փակում:

(պայուսակ)



Թուղթ ու տետրակը մրոտում է`

Սիրտը ածուխ է, իսկ հագուստը` փայտ:

(մատիտ)

Չի աշխատի մինչև չթրջես ծայրը.

Փայտիկ է բարակ, մազերը` առատ:

(վրձին)



Ես գրում եմ շատ արագ,

Արի իսկույն ընկերանանք,

Բառեր գրենք երկար ու կարճ:
(գրիչ)



  3. Երրորդ կանգառ`


Եկեք դասավորենք թվերը հերթականությամբ և փորձենք կարդալ, թե ինչ բառ է գրված:



           1          2          3          4          5          6          7



          Դ         Ա        Ս          Ա        Ր         Ա       Ն




Մեր դասարանում կան փոքրիկ կանոններ: Հիշենք դրանք




           1) Կանգնել միասին ամեն անգամ,

Երբ ուսուցիչ է մտնում դասարան:



           2) Հարցեր տալուց մի գոռա,

Ձեռքով փոքրիկ նշան արա:



           3) Դպրոց հաճախիր ժամանակին`

Միշտ մաքուր ու կարգին:

               

           4) Նստարանին մի պառկիր,

Մեջքդ ուղիղ միշտ պահիր:



           5) Դասին եղիր ուշադիր,

              Երբ հարցնում են, պատասխանիր:



           6) Պայուսակդ մաքուր պահիր,

Տետր ու գիրք դասավորիր:



7) Ընկերներիդ մի ծաղրիր,,

Թե կարող ես` միշտ օգնիր:



8)Քիթդ երբեք մի կախիր,

Համարձակ առաջ քայլիր: