СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առաջադրանքներ մայրենիից-5-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առաջադրանքներ մայրենիից-5-րդ դասարան»

ԱՐՋՆ ՈԻ ՕՋԸ

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկըս քնի,
Մեկըս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տըվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Առաջադրանք առակի վերաբերյալ.

  • Ընթերցել առակը

  • Մեկ նախադասությամբ արտահայտել առակի իմաստը:

Ամեն մեկը իրեն հարմար ընկեր պետք է ընտրի:

  • Բնութագրել օձին:

Օձը շատ բարի է և ընկերասեր:

  •  օձի բնավորության ո՞ր կողմերը քեզ դուր եկան, ո՞ր կողմերը՝  ոչ

Ինձ դուր եկավ, որ նրանք ընկերասեր են:

Ինձ դուր չեկավ, որ օձը սողում էր:

  • Բնութագրել արջին.

Արջը ընկերասեր էր, բայց՝ վտանգավոր:

  •  արջի բնավորության ո՞ր կողմերը քեզ դուր եկան, ո՞ր կողմերը՝ ոչ

Ինձ դուր  եկավ, որ արջը ընկեր էր  օձին:

Ինձ դուր չեկավ, որ արջը կասկածամիտ էր եւ վնասեց օձին:

  • Ո՞ւմ նման ընկեր կուզեիր ունենալ՝ ար, որ արջի՞, թե՞ օձի

Կուզեի ունենալ վստահելի ընկեր: