1.Նշե՛ք այն բառը կամ բառաձևը, որի մեջ թավ գրված ե-ն արտասանվում է յէ.
1. կիսաեփ
2. զուգերգ
3.վերելք
4. տասներեք
2.Նշե՛ք այն բառը կամ բառաձևը, որի մեջ թավ գրված ո-ն արտասանվում է վօ.
1. բարձրորակ
2. արջաորս
3. բնորոշ
4. հայորդի
3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է բաց թողած տեղում է գրվում.
1. մանր..., միջօր...,ան...անալ
2. Սևանհ...կ, ծով...զր, հր...շ
3. նախօր...,մանր...աբան, հն...ագետ
4. ամենա...ական, դող...րոցք, երբև...
4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է բաց թողած տեղում յ գրվում.
1. ժողովածու...ում, հարսնացու...ի, երեկո...ի
2. երեխա...ի, գնե...ի, պահածո...ի
3. Հռիփսիմե...ի, հա...ելի, վա...ելել
4. նա...ի՛ր, թե...ել, Թեքե...ան
5.Ո՞րն է անորոշ առումով գոյական.
1. հասցեն
2. միջօրեն
3. տնօրեն
4. գուլպան
6.Ո՞րն է որոշյալ առումով գոյական.
1. տիկին
2. կարկին
3. ապակի
4. լուցկին
7.Ո՞րն է Ի հոլովման ենթարկվող բառ.
1. աղջիկ
2. ձի
3. քաղաք
4. գիտություն
8.Ո՞րն է ածական.
1. անձրև
2. քնքուշ
3. անտառ
4. բլիթ
9.Նշե՛ք գերադրական աստիճանի ածականները.
1. պարզագույն
2. վարդագույն
3. լավագույն
4. արծաթագույն
10.Նշե՛ք քանակական թվականները.
1. իննսունութ
2. յոթանասուն
3. քառյակ
4. ութնյակ
11. Արդյո՞ք ճիշտ է.
Գոռգոռալ-ը բազմապատկական բայ է.
12. Արդյո՞ք ճիշտ է.
Ընկնել-ը սոսկածանցավոր բայ է.
13. Արդյո՞ք ճիշտ է.
Գովել-ը կրավորական սեռի բայ է.
14. Արդյո՞ք ճիշտ է.
Խոսքը վերաբերվում է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
15. Արդյո՞ք ճիշտ է.
Այդ նպատակի համար նախատեսնված գումարները ճիշտ չօգտագործվեցին, և գործը մնաց անկատար:
16.Նշվածներից քանի՞սն են հարակատար դերբայներ.
երգող, գրկած, խմած, վարկած, փախած, դոնդող, հասարակած
17. Նշվածներից քանի՞սն են անորոշ դերբայներ.
բացել, գդալ, զուլալ, սխալ, տպել, կապել, շարել, խրախուսել
18. Նշվածներից քանի՞սն են համակատար դերբայներ.
ասուլիս, հազալիս, ավետիս, քայլելիս, պտղամիս, պատմելիս
19. Նշվածներից քանի՞սն են անկատար դերբայներ.
այգում, ձորում, խայտում, խայթում, դնում, պատմում
20. Նշվածներից քանի՞սն են անձնական դերանուններ.
ես, իրենք, դուք, դա, այս, նույն, ամենքը, ոմանք